Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ՝ կոչ անելով Հայաստան ուղարկել հատուկ պատվիրակություն

Մանրամասներ
ալիև

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը այսօրվա իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը պաշտոնապես դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ՝ կոչ անելով Հայաստան ուղարկել հատուկ պատվիրակություն՝ «Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական մշակութային և կրոնական հուշարձանների վիճակի գնահատման համար՝ հաշվի առնելով դրանց շարունակական ոչնչացումը Հայաստանի կողմից»։

Նմանատիպ պահանջներին հետևելու են այլ՝ ավելի քաղաքական պահանջներ»։

Վարուժան Գեղամյան