Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը Պարսից ծոցում կալանել են երկու նավթատար նավ՝ որոնցում եղել է շուրջ 4,5 միլիոն լիտր մաքսանենգ վառելիք, հաղորդում է Tasnim գործակալությունը։
Նավերը կալանվել են Աբու Մուսա կղզու ափերի մոտ։ Լցանավերից մեկը տեղափոխում էր 2,28 մլն լիտր մաքսանենգ վառելանյութ․ նավում եղել է անձնակազմի 13 անդամ, նրանք բոլորն այլ երկրների քաղաքացիներ են։
Երկրորդ լցանավը տեղափոխում էր 2,3 միլիոն լիտր ապօրինի արտահանված նավթ․ այնտեղ եղել է անձնակազմի 21 անդամ՝ նույնպես այլ պետությունների քաղաքացիներ։ Բոլոր մաքսանենգները կալանքի տակ են վերցվել։ Նրանց քաղաքացիության մասին մանրամասներ չեն հաղորդվում։
0Comments