Մենք Գազայի գոտուց 80 կմ շառավղով տարհանելու հնարավորություն չունենք. Իսրայելում ՀՀ դեսպանություն

Մանրամասներ
իսրայել

Քաղաքացիական պաշտպանության հրամանատարությունը կոչ է անում Գազայի գոտուց 80 կմ շառավիղի մեջ գտնվող բնակավայրերի բնակիչներին չլքել իրենց տները և մնալ ապաստարանների անմիջական հարևանությամբ:

Այս մասին հայտնում են Իսրայելում ՀՀ դեսպանությունից:

«Տեղեկացնում ենք, որ դեսպանությունն այդ տարածքներից էվակուացում իրականացնելու հնարավորություն չունի՝ ճանապարհների արգելափակման և ռազմական դրությամբ պայմանավորված այլ հանգամանքների պատճառով»,- նշված է հաղորդագրության մեջ: