ՀՀ ԱԳՆ-ն կարևորել է ԵՄ դիտորդական առաքելությունը տարածաշրջանում կայունության ապահովման համար

Մանրամասներ
ագն

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը տարածաշրջանում կայունության ապահովման գործում կարևորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներդրումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին արտգործնախարարի խոսնակը նշել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության մեկամյակի առթիվ X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Այսօր Եվրամիության գործընկերների հետ մենք նշում ենք Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության առաջին տարեդարձը, որը Հայաստան–ԵՄ գործընկերության խորացման ամենավառ օրինակներից է։ Այն ցույց է տալիս Հայաստանի, ԵՄ-ի և նրա անդամ երկրների փոխադարձ շահագրգռվածությունը՝ այն նոր հարթություն տեղափոխելու հավակնոտ օրակարգով։ Մենք նաև կարևորում ենք առաքելության կարևոր ներդրումը տարածաշրջանում կայունության ապահովման գործում»,-գրել է Բադալյանը։