ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը տարածաշրջանում կայունության ապահովման գործում կարևորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներդրումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին արտգործնախարարի խոսնակը նշել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության մեկամյակի առթիվ X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Այսօր Եվրամիության գործընկերների հետ մենք նշում ենք Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության առաջին տարեդարձը, որը Հայաստան–ԵՄ գործընկերության խորացման ամենավառ օրինակներից է։ Այն ցույց է տալիս Հայաստանի, ԵՄ-ի և նրա անդամ երկրների փոխադարձ շահագրգռվածությունը՝ այն նոր հարթություն տեղափոխելու հավակնոտ օրակարգով։ Մենք նաև կարևորում ենք առաքելության կարևոր ներդրումը տարածաշրջանում կայունության ապահովման գործում»,-գրել է Բադալյանը։
0Comments