Մարգարայի կամուրջը լավ վիճակում է. Այն պատրաստ է շահագործման․ նախարար

Մանրամասներ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներով՝ Մարգարայի կամուրջը գտնվում է  բավականին լավ վիճակում և պատրաստ է շահագործման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ խոսելով Մարգարայի կամուրջի շուրջ իրականացրած ուսումնասիրությունների մասին։

«Մարգարայի կամուրջի աշխատանքների մի մասը մեր տիրույթում է, և մենք  իրականացրել ենք ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ  կամուրջը գտնվում է բավականին լավ վիճակում և պատրաստ է շահագործման: Կամուրջի միակ  խնդիրը այն է, որ նեղ է և  ենթակա է միակողմանի երթևեկության: Հետագայում, կախված գործընթացից, եթե գա մի ժամանակ՝ երթևեկությունը ավելանա և կարիքը լինի՝ կամ պետք է կամուրջը լայնացնել, կամ նորը կառուցել, բայց, կարծում եմ, անհրաժեշտության դեպքում ճիշտ կլինի երկրորդը կառուցել»,- եզրափակեց Սանոսյանը