Ներքին գործերի փոխնախարարներ են նշանակվել

Մանրամասներ
ա

ՀՀ վարչապետի ստորագրած որոշումներով՝ Ներքին գործերի երկու փոխնախարարներ են նշանակվել։

Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Դավիթ Համբարյանն ու Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Արփինե Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել են Ներքին գործերի փոխնախարարներ։

Հիշեցնենք, որ այսօր ՆԳ նախարար էր նշանակվել Վահե Ղազարյանը։