Գինեկոլոգն առաջին ծննդաբերության համար օպտիմալ տարիք է անվանել

Մանրամասներ

Մանկաբարձ-գինեկոլոգ Յուլիա Բելյակովան կնոջ կյանքի 18-ից 26 տարեկան շրջանն անվանել է ամենաանվտանգը հղիության և առաջին երեխայի ծննդաբերության համար։ Նրա խոսքերը մեջբերում է Life-ը, փոխանցում է shantnews.am-ը։

Բելյակովան ասել է, որ ժամանակակից կանայք ավելի ու ավելի են հետաձգում երեխաների ծնունդը՝ դժվարություններից վախենալու կամ իրենց մասնագիտորեն իրացնելու ցանկության պատճառով։ Սակայն, ըստ նրա, 18-ից 26 տարեկան միջակայքը համարվում է օպտիմալ բեղմնավորման և առաջին երեխայի ծննդյան համար, քանի որ հենց այս տարիքում է կանանց մարմինը հասնում վերարտադրողական հասունության:

Գինեկոլոգը նշել է, որ եթե առողջությունը թույլ է տալիս, ապա այս տարիքից ուշ էլ կարելի է երեխաների մասին մտածել, սակայն հարկ է հիշել, որ 30-35 տարի հետո ձվարանների ֆունկցիան սկսում է մարել։ Նաև տարիների ընթացքում պտղի գենետիկ պաթոլոգիաների ռիսկերը մեծանում են, կարող է դժվար լինել հղիանալն ու երեխա ունենալը, ավելացրել է Բելյակովան։