Երևանում աշխատանքի են հրավիրում տրոլեյբուսի վարորդների

Մանրամասներ

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում տրոլեյբուսի վարորդների։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից՝ նշելով, որ ընկերությունը կազմակերպում է տրոլեյբուսի վարորդի անվճար դասընթաց, որին մասնակցելու համար կարող են դիմել 21 տարին լրացած բոլոր ցանկացողները՝ անկախ սեռից։

«Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060-443400 հեռախոսահամարով»,-ասվում է հաղորդագրության մեջ: