![ա](/sites/default/files/inline-images/%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4%20%D5%B4%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D5%BD.jpg)
Neflix հոսքային ծառայությունը YouTube-ի իր պաշտոնական ալիքում հայտնել է, որ սերիալ կնկարահանի Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպի հիման վրա, փոխանցում է style.news-ը։
Ծառայությունը ներկայացրել է տեսանյութ, որը ցույց է տալիս Մակոնդո քաղաքի դեկորացիան, որտեղ էլ գրքում ծավալվում են հիմնական իրադարձությունները։
Նկարահանումները տեղի կունենան Կոլումբիայում։ Սերիալի իրականացման աշխատանքներում ներգրավված են գրողի որդիները՝ Ռոդրիգո Գարսիան եւ Գոնսալո Գարսիա Բարչան, նշում է UPI-ն։
Պրեմիերայի օրը դեռեւս հայտնի չէ։
Մարկեսի վեպը լույս է տեսել 1967 թվականին։ Այն գրված է մոգական ռեալիզմի ժանրում։ Գրքում խոսվում է Բուենդիա ընտանիքի մի քանի սերունդների մասին, որոնց թվում էր Խոսե Արկադիոն, ով հիմնում է Մակոնդոն։
0Comments