Հոլիվուդյան Warner Bros. կինոստուդիան, տեսնելով «Ակվամեն» ֆիլմի հաջողությունը, որոշել է նկարահանել դրա սփին օֆֆ տարբերակը: Այս մասին հայտնում է hollywoodreporter.com կայքը:
Կինոստուդիան վարձել է սցենարիստներ Նոա Գարդներին և Այդան Ֆիցջերալդին, որոնք պետք է սփին օֆֆի սցենարը գրեն:
Ըստ նախնական սյուժեի՝ ստորջրյա աշխարհի վտանգավոր արարածները հարձակվում են «Ակվամեն»-ի գլխավոր հերոսի ու նրա սիրեցյալի՝ Մերայի վրա:
Նախագիծը ստացել է The Trench անվանումը:
Կնկարահանվի «Ակվամեն»-ի սփին օֆֆը
Ըստ նախնական սյուժեի՝ ստորջրյա աշխարհի վտանգավոր արարածները հարձակվում են «Ակվամեն»-ի գլխավոր հերոսի ու նրա սիրեցյալի՝ Մերայի վրա
0Comments