Առաջին պաշտոնական կադրը «Նոր պապ»-ի նկարահանման հրապարակից

Կադրում Ջուդ Լոուն եւ Ջոն Մալկովիչն են

HBO-ն հրապարակել է առաջին պաշտոնական կադրը Պաոլո Սորենտինոյի «Նոր պապը» ֆիլմի նկարահանման հրապարակից։ Կադրում երեւում են դերասաններ Ջուդ Լոուն, ով «Երիտասարդ պապը» ֆիլմում մարմնավորել է Հռոմի պապի կերպարը եւ Ջոն Մալկովիչը, ով սիքվելի գլխավոր դերում է:

«Նոր պապը» 8 սերիա կունենա, բոլոր էպիզոդների ռեժիսորը Պաոլո Սորենտինոն է։ Նրա հետ սցենարի վրա աշխատել են Ումբերտո Կոնտարելոն եւ Ստեֆանո Բիսեսը։

«Երիտասարդ պապ»-ի պրեմիերան տեղի է ունեցել 2016թ.-ի հոկտեմբերին։ Լոուն մարմնավորում էր Լենի Բելարդոյի կերպարը, ով պատմության մեջ Վատիկանի ամենաերիտասարդ ղեկավարն է եղել: Սերիալը դարձավ առաջին իտալական նախագիծը, որը «Էմմի» մրցանակի է արժանացել:

Ֆիլմի շարունակության նկարահանումները սկսվել են աշնանը, սակայն թողարկման ամսաթիվը դեռեւս հայտնի չէ: