Ռուսական Wizart Animation ստուդիան մտադիր է 2020 թվականին թողարկել «Ձյունե թագուհին» մուլֆիլմի մոտիվներով անիմացիոն սերիալի առաջին եթերաշրջանը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ստուդիայի մամուլի ծառայությանը:
Տեղեկությունների համաձայն՝ առաջին եթերաշրջանը բաղկացած է լինելու 26 էպիզոդից, որից 3-ն արդեն պատրաստ են: Առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի կունենա 2020 թվականի վերջին:
Բացի այդ, ընկերությունն արդեն բանակցություններ է վարում Չինաստանի հետ՝ չինացի գործընկերների հետ համագործակցելու և անիմացիոն սերիալի ստեղծման աշխատանքներին համատեղ մասնակցելու համար:
Նշենք, որ ռուսական «Ձյունե թագուհին» ֆիլմաշարի մուլտֆիլմները, որոնք ներկա պահին 4-ն են, ցուցադրվել է 150 երկրում և թարգմանվել 30 լեզվով:
0Comments