Սամանտա Ջոնսը չի մահանա, այլ կդադարի շփվել ընկերուհիների հետ. «Սեքսը մեծ քաղաքում». Մանրամասներ

Մանրամասներ

ա

«HBO Max»-ի գլխավոր բովանդակային տնօրեն Քեյս Բլոյսը պատմել է, թե ինչպես «Սեքսը մեծ քաղաքում»-ի շարունակության սցենարիստները կբացատրեն էկրակին Սամանտա Ջոսնի՝ նախագծի չորս գլխավոր հերոսուհիներից մեկի բացակայությունը, գրում է Vanity Fair-ը։

Նրա դերակատար Քիմ Քեթրոլը հրաժարվել է մասնակցել նկարահանումներին. ըստ լուրերի՝ դա պայմանավորված է Սառա Ջեսիկա Փաքրեի հետ կոնֆլիկտով. Փարքերը մարմնավորել է Քերի Բրեդշոուին։ Այդ առնչությամբ լուրեր էին տարածվել, որ ըստ նոր մասի սյուժեի՝ Սամանտան մահանում է, սակայն Քեյսի Բլոյսը հերքել է այդ տեղեկությունն ու պատմել, թե ինչպես է սյուժեն զարգանալու։

ա

«Սերիալում, ինչպես եւ իրական կյանքում մարդիկ գալիս են մեր կյանք ու հեռանում դրանից։ Ընկերությունը մարում է, եւ սկսվում նորը։ Այնպես որ կարծում եմ, որ այս ամենը շատ բնորոշ է ներկայիս շրջանի, կյանքի իրական շրջանների համար։ Սցենարիստները փորձում են ճշմարտացի պատմել այն մասին, թե ինչ է նշանակում Նյու Յորքում 50-ամյա կին լինել։ Ընկերները, որոնց հետ մտերիմ եք 30 տարեկանում, կարող են ձեր կյանքում չմնալ 50-ում»,- պարզաբանել է Բլոյսը։

ա

Ավելի վաղ ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածվեց, որ «Սեքսը մեծ քաղաքում»-ի շարունակությունում, որը կստանա And just like that («Եվ պարզապես այդպես») անվանումը, Սամանտա Ջոնսի փոխարեն երկու նոր կերպարներ կհայտնվեն։ Հերոսուհիներից մեկը «ուժեղ, ազդեցիկ աֆրոամերիկուհի» կլինի, իսկ երկրորդին կմարմնավորի ասիական ծագմամբ դերասանուհի։ «Ժամանակ է, որ սերիալն արտացոլի 2021թ․-ի Նյու Յորքի իրական բնակիչների դեմքերն ու կյանքերը»,- եզրափակել էր The Daily Mail-ի աղբյուրը՝ խոստովանելով, որ շոուն «ռասսակայան առումով նույնքան բազմազան ու գունեղ կդառնա», որքան քաղաքն է։

ա

ա

ա

Աղբյուրը՝ news.am