«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը

Մանրամասներ
live24-ը ներկայացնում է

Netflix-ը թողարկել է «Հարյուր տարվա մենություն» սերիալի նոր թիզերը։ Սերիալը Գաբրիել Գարսիա Մարկեսի վեպի ադապտացիան է. պրեմիերան կկայանա այս տարվա վերջին։

Պատմությունը, որը ընդգրկում է մի քանի սերունդ, պատմում է Բուենդիա ընտանիքի եւ առասպելական Մակոնդո քաղաքի հիմնադրման մասին:

Իսպանալեզու սերիալը նկարահանվել է Կոլումբիայում՝ Գարսիա Մարկեսի ընտանիքի աջակցությամբ, որի հայտնի վեպը վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակով եւ թարգմանվել 40 լեզուներով։

Netflix-ն ավելի վաղ հրապարակել էր սերիալի կարճ թիզերը, սակայն նորը բացահայտում է շատ ավելին։

Նոր տեսահոլովակում երեւում է, թե ինչպես է Աուրելիանո Բաբիլոնիան կարդում Մելկիադեսի առասպելական օրագիրը, այնուհետեւ հեռուստադիտողներին «տեղափոխում է» Մակոնդո, որտեղ նա տեսնում է գնդապետ Աուրելիանո Բուենդիային՝ կանգնած գնդակահարության ջոկատի առջեւ, եւ հիշում է այն օրը, երբ հայրն իրեն տարել էր սառույցի որոնումների:

2019 թվականին հայտնի դարձավ, որ Netflix-ը ձեռք է բերել գրքի ադապտացիայի իրավունք։

Շարքը ստեղծել են Խոսե Ռիվերան, Նատալյա Սանտան, Կամիլա Բրյուգեսը, Մարիա Կամիլա Արիասը եւ Ալբատրոս Գոնսալեսը։

Netflix-ն ասել է, որ դա «մինչ օրս Լատինական Ամերիկայի ամենահավակնոտ նախագծերից մեկն է, որը կյանքի է կոչվել Կոլումբիայի եւ Լատինական Ամերիկայի ամենատաղանդավոր արտիստների կողմից»: