Դերասանը, որը «13-րդ թաղամաս» ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, համաձայնություն է տվել մասնակցել ծագումով հայ ռեժիսոր Ռոբերտ Դեֆի ֆիլմի նկարահանումներին։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ֆիլմի պրոդյուսեր Եկատերինա Միխայլովան։
«Մասնակցությունը հաստատել է ֆրանսիացի հայտնի դերասան Բիբի Նասերին, ինչը մեր ֆիլմին միջազգային մակարդակ դուրս գալու հնարավորություն է տալիս»,- ասել է Միխայլովան։
«Վալտեր» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում նախորդ դարի 90-ական թվականներին։ Գլխավոր հերոսը (ֆիլմը կրում է նրա անունը) աշխատում է Մոսկվայում՝ աշխեղկ շինարարության վրա։ Ողբերգական նորությունը նրան ստիպում է վերադառնալ հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ՝ մորը փրկելու կամ թաղելու համար։ «Սա ներբող է որդիական սիրո մասին»,- փորձագետներին պատմել են ֆիլմի հեղինակները։
Ավելի վաղ՝ փետրվարին, դերասաններ Սամի եւ Բիբի Նասերիները Գագիկ Ծառուկյանի հրավերով այցելել էին Երեւան։ Ֆրանսիական կինոյի աստղերը պատմել են հայերի ու Շառլ Ազնավուրի նկատմամբ վերաբերմունքի մասին։
0Comments