Ջոն Ռեմբոյի երկրպագուներին ֆիլմի հինգերորդ մասի ավարտին անակնկալ է սպասվում: Այդ մասին Ինստագրամի իր էջում հայտարարել է հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեն, որը «Ռեմբո» ֆիլմի գլխավոր դերակատարն է:
Դերասանը նշել է, որ ֆիլմի մոնտաժի ժամանակ «մի բան կարող է այնպես չընթանալ»: Նա խոստովանել է, որ միշտ չէ, որ այն ամենը, ինչ նկարահանումների ժամանակ հեղինակներին իդեալական է թվում, այդպես է նաև մոնտաժի ժամանակ:
Ըստ նրա՝ երկրպագուներին ֆիլմի ավարտը կզարմացնի:
Հաղորդվում է, որ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա սեպտեմբերի 20-ին:
«Ռեմբո-5. Վերջին արյունը» ֆիլմը կդառնա կինոպատման վերջին մասը, որը վերջինը կլինի նաև Ստալոնեի համար:
0Comments