Ստալոնեն հայտնել է «Ռեմբո-5»-ի թողարկման ամսաթիվը և հայտարարել, որ երկրպագուներին անակնկալ է սպասվում

Հաղորդվում է, որ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա սեպտեմբերի 20-ին

Ջոն Ռեմբոյի երկրպագուներին ֆիլմի հինգերորդ մասի ավարտին անակնկալ է սպասվում: Այդ մասին Ինստագրամի իր էջում հայտարարել է հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեն, որը «Ռեմբո» ֆիլմի գլխավոր դերակատարն է: 

Դերասանը նշել է, որ ֆիլմի մոնտաժի ժամանակ «մի բան կարող է այնպես չընթանալ»: Նա խոստովանել է, որ միշտ չէ, որ այն ամենը, ինչ նկարահանումների ժամանակ հեղինակներին իդեալական է թվում, այդպես է նաև մոնտաժի ժամանակ:

Ըստ նրա՝ երկրպագուներին ֆիլմի ավարտը կզարմացնի:

Հաղորդվում է, որ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա սեպտեմբերի 20-ին:

«Ռեմբո-5. Վերջին արյունը» ֆիլմը կդառնա կինոպատման վերջին մասը, որը վերջինը կլինի նաև Ստալոնեի համար: