Ամերիկյան կինոակադեմիան հեղինակավոր «Օսկար-2019» կինոմրցանակաբաշխության համար հարմար հաղորդավար չգտնելու պատճառով որոշել է 30 տարվա մեջ առաջին անգամ «Օսկար»-ն առանց հաղորդավար անցկացնել:
Ինչպես նշում է huffingtonpost.com-ը, այս տարվա մրցանակաբաշխությունը կանցկացվի նոր ձևաչափով: Մասնավորապես` բեմ կբարձրանան միջոցառման պրոդյուսերներն ու հոլիվուդյան աստղերը, որոնք կներկայացնեն այս կամ այն անվանակարգում հաղթողների անունները:
Վերջին անգամ, երբ «Օսկար»-ն առանց հաղորդավար էր մնացել, 1989թվականին էր:
Հիշեցնենք, որ աֆրոամերիկացի կատակերգու Քևին Հարթը 2018թ. տարեվերջին որոշել էր հրաժարվել «Օսկար» կինոմրցանակաբաշխությունը վարելու առաջարկից, քանի որ համացանցի բազմաթիվ օգտատերեր Հարթին մեղադրել էին հոմոֆոբ լինելու, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելու համար:
Նրանք հոմոֆոբ դրսևորում են համարել դերասանի՝ 2015թ. հարցազրույցներից մեկում հնչեցրած այն միտքը, որ «ինքը՝ որպես հետերոսեքսուալ տղամարդ, ամեն ինչ կանի, որ իր որդին միասեռական չդառնա»:
Հարթի քննադատներից մեկն առաջարկել է «Օսկար»-ի երեկոյին նրան փոխարինել միասեռական հաղորդավարով:
«Օսկար»-ն առանց հաղորդավարի
Ամերիկյան կինոակադեմիան անսպասելի որոշում է կայացրել
0Comments