«Մատչ ՏՎ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն, ռուսաստանցի հեռուստաաստղ Թինա Կանդելակին և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իրենց վիրտուալ զրույցներով կրկին հայտնվել են համացանցի բազմաթիվ օգտատերերի ուշադրության կենտրոնում։
«Ինչ շքեղ եղանակ է Կրասնոդարում։ Յուրաքանչյուր վարորդ ինձ առաջարկում է տեղի լավագույն խինկալիանոցի հասցեն, երբ կապուչինո խմելու տեղ եմ հարցնում։ Երեկոյան ինձ արդեն սպասում են մի քանի տեղերում համտեսի համար։ Շարունակում եմ իմ դեմ պայքարը և խնդրում եմ տալ 24 ժամ աշխատող մարզասրահի հասցեն», - գրել է կազմվածքին մշտապես հետևող Թինա Կանդելակին իր տելեգրամ ալիքում։
Մարգարիտա Սիմոնյանը՝ որպես այս կողմերին ծանոթ մարդ, անմիջապես արձագանքել է. «Ջանա, Կրասնոդարում միշտ շքեղ եղանակ է։ Ֆիթնես-միթնես չգիտեմ, բայց անպայման գնա ռեստորան Բելլինի, որը գտնվում է իմ դպրոցի դիմացի պուրակում։ Եվ նորմալ խեցգետին կեր ցանկացած ճանապարհային օբյեկտում։ Ուրիշ որտե՞ղ նորմալ խեցգետին կուտես։ Միայն ինձ մոտ կամ Կրասնոդարում։ Ի տարբերություն այդ ձեր ֆիթնեսների՝ Կրասնոդարում խեցգետին ուտելու տեղերը 24 ժամ բաց են»։
Հիշեցնենք, որ Կանդելակին և Սիմոնյանը մշտապես կատակում են դիետաների և համեղ ուտելիքների թեմայով։ Ինչպես ավելի վաղ գրել է Թինա Կանդելակին, Մարգոն ոչ միայն համեղ է պատրաստում, այլ նաև ուտում է այն, ինչ «նա չէր տեսել նույնիսկ էրոտիկ երազներում»։
Աղբյուրը՝ armeniasputnik.am
0Comments