Հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը կվարի հեղինակային Youtube-յան շոուն կինոյի մասին։ Առաջին հյուրը «Կղզին» սերիալի աստղ Դենիս Կոսյակովն է, որի հետ նրանք խոսել են կինոյի ոլորտում ամենաարդիական թեմաների մասին, ապա ուղեւորվել կինոթատրոն՝ դիտելու եւ քննարկելու «Իքս մարդիկ» ֆիլմը։
Նախքան շոուն սկսելը ռեժիսորը եւ նրա հյուրը, ինչպես եւ ենթադրվում է նախքան ցանկացած ֆիլմի նկահարանումը, կոտրել են ափսեն, որն անսպասելիորեն բերել է արջի կերպարով աշխատակիցը։ Դենիսի հարցին՝ ինչու է Սարիկը որոշել ստեղծել սեփական շոուն, կինեմատոգրաֆիստը պատասխանել է, որ «ցանկանում է նստել «Համացանց» անունով ձին»։
«Վալերի Տոդորկովսկին մի անգամ ասել է. «Եթե իսկապես հիվանդ եք կինեմատոգրաֆիայով, դուք ոչ մի նախասիրություն չեք ունենա»։ Եվ այսօր ես ինձ «բռնացրի» մտքի վրա, որ ես նախասիրություն չունեմ. ես ընկերներիս հետ գարեջուր չեմ խմում, ձկնորսության չեմ գնում, զբաղվում եմ միայն կինոյով։ Եվ ես մտածեցի, որ ես բազմաթիվ ծանոթ արտիստներ ունեմ, որոնց հետ երբեք չեմ շփվել նկարահանման հրապարակում, իսկ այս շոուն, իսկապես, հրաշալի հարթակ է շփվելու մարդկանց հետ, որոնք ինձ հետաքրքիր են»,- նշել է Սարիկը։
Նա Կոսյակովի հետ քննարկել է «Ռոքեթմեն» ֆիլմից հայտնի տեսարանը, Ուրախների եւ հնարամիտների ակումբը եւ հարցը, թե որ ֆիլմն է հնարավոր «աշխարհում լավագույնն» անվանել։ Նյութի աղբյուրը՝ News.am
0Comments