Զելենսկին արգելափակել է Յանուկովիչի և Դերիպասկայի ակտիվները

Մանրամասներ
ա

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ռուս գործարար Օլեգ Դերիպասկայի ակտիվների արգելափակման մասին։

Հրամանագրում նշվում է ևս երկու անձ՝ Ռուսաստանի Ձեռնարկատերերի և արդյունաբերողների միության խորհրդի անդամ Պավել Լեբեդևը և «Գազ Ուկրաինա» ընկերությունների խմբի սեփականատեր Սերգեյ Կուրչենկոն։

Փաստաթղթում նշվում է պատժամիջոցների տեսակը՝ ակտիվների ժամանակավոր արգելափակում։