112 Украина-ի ուղիղ եթերում Գերագույն ռադայի պատգամավոր Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է, որ նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին ոչինչ չի կարող անել: Նա չի կարող որևէ բան ձեռնարկել ինչպես Դոնբասում խաղաղության հասնելու, այնպես էլ Ուկրաինայի տնտեսությունը բարելավելու հարցում:
«Այն շրջապատը, որը նա ունի, այն հայացքները, որոնք արդեն ցույց է տալիս, թույլ չեն տա նրան հաջողության հասնել ինչպես խաղաղության, այնպես էլ տնտեսության հարցում: Սա ցավալի է, բայց փաստ է»,- ասել է Ռադայի պատգամավորը:
Խորհրդարանականը նաև նշել է, որ Զելենսկին, ընտրություններին հաղթելով, «կատարել է իր պատմական դերը»:
Երեքշաբթի Ուկրաինայի ԿԸՀ-ն հրապարակել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլի պաշտոնական արդյունքները: Զելենսկին ստացել է ձայների 73,22, իսկ Պորոշենկոն՝ 24,45 %-ը:
0Comments