Կոսովոյում և Մետոհիայում օդային տագնապի ազդանշաններ են հնչում, շփման գծում լսվում են կրակոցներ, հաղորդվում է առաջին վիրավորների մասին, իսկ լարվածության ֆոնին Բելգրադից շտապ հեռացել է Իսպանիայի վարչապետ Սանչեսը։ Այս մասին հաղորդում են Կոսովոյի ԶԼՄ-ները։
Ժամեր առաջ, սերբական Տելեգրամ ալիքները հղում անելով երկրի ռազմական գերատոսչության իրենց աղբյուրներին հայտնում են, որ Սերբիայի զինված ուժերի ստորաբաժանումները գտնվում են լիարժեք պատրաստվածության մեջ, և այս ժամերին շարժվում են դեպի Կոսովոյի սահման՝ ինքնահռչակ հանրապետության սերբ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։
Երեկոյան Սերբիայի Նախագահ Վուչիչը խոսելով ստեղծված իրավիճակի մասին, ասեց հետևյալը․ «Եթե նրանք հնարավոր են համարում կրկնել 2004 թվականի մարտի 17-ը, ապա դա տեղի չի ունենա։ Միանգամից կասեմ, եթե նրանք փորձեն սկսել հալածել սերբերին, ահաբեկել սերբերին, սպանել սերբերին, Սերբիան կհաղթի»։
Վուչիչի խոսքից հետո, Սերբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնյան ասել է, որ ամեն ինչ կսկսվի առաջիկա երեք ժամում։
Այս րոպեներին ակտիվորեն սկսվել է սերբական ռազմական ինքնաթիռների տեղափոխումը Կոսովոյի սահմանի մոտ գտնվող օդանավակայաններ և դաշտային վայրեր, իսկ ականատեսները ֆիքսել են սերբական անվտանգության ուժերի՝ մինչև 1000 միավոր, հսկայական շարասյան շարժը դեպի սահման։
Նշենք, որ լարվածության ֆոնին Բելգրադից շտապ հեռացել է Իսպանիայի վարչապետ Սանչեսը։
0Comments