Ֆրանսիայի տարբեր քաղաքներում «Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցները դուրս են եկել փողոց՝ անցկացնելով 21-րդ ամենշաբաթյա բողոքի ցույցը:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով ֆրանսիական աղբյուրը, ակցիայի հարյուրավոր մասնակիցներ հավաքվել են Փարիզի Հանրապետության հրապարակի շրջանում: Ֆրանսիական մայրաքաղաքում բողոքի երկու ակցիա է նախատեսված, որոնցից մեկն ստացել է «Հանուն հարկային, սոցիալական և էկոլոգիական արդարության» անվանումը:
«Դեղին բաճկոնները» ցույցեր են անցկացնում նաև Նորմանդիայի մայրաքաղաք Ռուանում:
Հիշեցնենք, որ առաջին ցույցը «Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցներն իրականացրել են նոյեմբերի 17-ին՝ բողոքելով վառելիքի գնի բարձրացման դեմ: Ցուցարարների մեծամասնությունը վարորդներն էին, որոնք որոշել էին հագնել լուսարձակող բաճկոնները, որոնք յուրաքանչյուր վարորդ պահում է մեքենայում:
Ցույցերի ֆոնին Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր վառելիքի գինը չթանկացնելու որոշման, ինչպես նաև իրականացվելիք մի շարք սոցիալ-տնտեսական միջոցառումների մասին, սակայն բողոքի ցույցերը չեն դադարել: Ֆրանսիացիները շարունակում են դժգոհություն հայտնել իշխանությունների սոցիալական քաղաքականությունից:
Փարիզում հարյուրավոր մարդիկ միացել են «Դեղին բաճկոնների» հերթական ցույցին
«Դեղին բաճկոնները» ցույցեր են անցկացնում նաև Նորմանդիայի մայրաքաղաք Ռուանում
0Comments