Մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել. Ի՞նչ է առաջարկում Էրդողանը

Մանրամասներ
ա

Վերջին 20 տարիների ընթացքում Թուրքիայում իրականացվել են կարևոր բարեփոխումներ՝ ուղղված քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, իրավական պետության ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Թուրքիայի Գերագույն դատարանում։

Էրդողանը նշել է, որ Թուրքիայի ներկայիս սահմանադրությունն ընդունվել է 1982 թվականին և, չնայած կատարված մի շարք փոփոխություններին, այլևս չի համապատասխանում ներկա մարտահրավերներին:

Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դեռևս անցյալ տարի պատրաստել է երկրի հիմնական օրենքի սեփական նախագիծը, որը, սակայն, չի ստացել այլ քաղաքական ուժերի պատշաճ աջակցությունը: «Մենք չենք պատրաստվում ձեռներս ծալած նստել և կրկին կբարձրացնենք այդ հրատապ հարցը»,- հավաստիացրել է Էրդողանը: