ԵՄ երկրները Պրահայում արտգործնախարարների երկօրյա հանդիպման ժամանակ չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման արգելքի շուրջ, փոխարենը որոշել են խզել վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը։ Այս հարցում եվրոպացի քաղաքական գործիչների կարծիքները բաժանվել են՝ բալթյան երկրները և Ֆինլանդիան պահանջում էին Եվրամիության համաձայնեցված որոշում վիզա չտրամադրելու վերաբերյալ, իսկ Գերմանիան և Ֆրանսիան դեմ էին, գրում է BBC-ն։
Եվրամիությունը կկասեցնի Ռուսաստանի հետ 2007 թվականի համաձայնագիրը, որով պարզեվել է վիզաների տրամադրումը, սակայն ամբողջական արգելք չի լինի, քանի որ այս հարցում միաձայնություն չկա, Ֆեյսբուքում գրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
ԵՄ երկրները քաղաքական համաձայնություն ձեռք բերեցին վիզաների դյուրացման համաձայնագրի ամբողջական կասեցման վերաբերյալ, ավելի ուշ հաստատել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
0Comments