Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Մանրամասներ
ա

Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Վերին Գետաշենից դեպի Մադինա գյուղ տանող ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտոմ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Երևանի բնակիչ, 19-ամյա Ավագ Սողոմոնյանն ու Գեղարքունիքի մարզի բնակիչ, 18-ամյա Արեգ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալով, տեղափոխվել են ռեանիմոբիլով Երևանի հիվանդանոցներից մեկը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արթուր Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Շաբոյանի գլխավորությամբ: Վթարի փաստով Ա. Շաբոյանի որոշմամբ նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Սողոմոնյանը սովորում է Երևանի ճարտարագիտական համալսարանի 1-ին կուրսում: