ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 9-ին, ժամը 12:39-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի շենքերից մեկի տանիքից։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 4 հասցեում գտնվող «Պետական գույքի կառավարման կոմիտեի» շենքի տանիքում տեղադրված արևային մարտկոցում:
Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով:
Մասամբ ջերմահարվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 3 քմ և 1 արևային մարտկոց՝ մոտ 2 քմ: Տուժածներ չկան:
0Comments