Օգոստոսի 27-ից -28-ը Դիլիջանում կանցկացվի «DILIJAN WINE FEST» գինու փառատոնը, որը տեղի կունենա Աղասի Խանջյանի ամառանոցի հարակից տարածքում (Հայաստանի պետական նշանակության հուշարձան): Փառատոնին մասնակցում են ավելի քան 25 գինեգործարաններ` TUS, JRAGHATSPANYAN WINERY, NOA, GEVORKIAN WINERY, WINE ART WINERY, TUSHPA WINE CELLAR, VOSKEVAZ WINERY, QOTOT, BERDASHEN, IJEVAN, ACOL ARMENIAN ETHNIC MANOR, VEDI ALCO, KARAS WINES, ARMAS WINES, HOVAZ WINES, VOSKENI, LORDNOK CAPITAL, GREGORIAN WINE AND SPIRITS, ZULAL WINES, MEYRON, ARMENIA WINE,NORQI KEGHAR, KOOR,44, MOONQ, ինչպես նաև տարբեր ռեստորաններ և արտադրողներ։
Ծրագիրն իր մեջ ներառելու է մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ գինու համտեսների վարպետաց դաս, նկարչություն գինով, ավանդական խաղողի տրորման արարողություն, երեկոյան կինոդիտումներ, էթնո-արտիստների ներկայացումներ, խաղողագործության պատմության մասին թատերական և պարային ներկայացումներ, ինչպես նաև կիրականցվի բարեգործական դրամահավաք` Արեգ Բալայանի (Blojiks) ստեղծած տեսականու վաճառքից ստացված հասույթի մի մասով, որը կուղղվի ի աջակցություն Արցախի։
Փառատոնի երաժշտական մասը կապահովեն հայտնի երաժշտական խմբեր ու կատարողներ, որոնց մասին կտեղեկացնենք մոտ օրերս։ Բացի բուն մշակութային ծրագրերից՝ այցելուները կկարողանան համտեսել լավագույն ռեստորանների կողմից առաջարկվող ուտեստները` TAVA, Papanino, Machar 44, Mikayelyan Family Farm, Ootelie։
Օր և ժամ.
Օգոստոսի 27 (շաբաթ) – 15։00-22:00
Օգոստոսի 28 (կիրակի) – 15:00-22:00
Միջոցառման ծրագիրը և տոմսերը` հղման մեջ։
«DILIJAN WINE FEST»-ի կազմակերպիչը TIME TO ընկերությունն է, որը զբաղվում է Հայաստանում խոշոր փառատոների և այլ միջոցառումների անցկացմամբ: Միջոցառումների համար վայրեր ընտրելիս գործակալությունը նախապատվությունը տալիս է Հայաստանի մարզերին՝ ներքին զբոսաշրջությունը զարգացնելու, ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելու և տեղական բիզնեսին աջակցելու համար։
0Comments