
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ներքին գործերի նախարարություն ստեղծելու վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի սեպտեմբերին:
Մեր տեղեկություններով՝ ներքին գործերի սուպերնախարարի պաշտոնին հավակնում է ՔՊ-ական պատգամավոր, Պաշտպանության նախարարի անկատար երազանքը սրտում պահած Անդրանիկ Քոչարյանը։
Մեզ ասացին, սակայն, որ Քոչարյանի դեմ ներթիմային հուժկու արշավ է իրականացվում: Ընդ որում՝ նրա նշանակումը փորձում են կանխել իշխանության «ստարիկները» ՝ Վիգեն Խաչատրյան, Գագիկ Ջհանգիրյան եւ այլք, որոնք կանխատեսում են Քոչարյանի նշանակման աղետաբեր հետեւանքները»։
0Comments