Այս դժվարին պահին ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու Հայաստանի պատրաստակամությունը. Միրզոյան

Մանրամասներ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ առանձնազրույցից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ վերահաստատել է տարածաշրջանում խաղաղություն կառուցելու  և մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների  ամբողջական կարգավորման, դիվանագիտական  հարաբերությունների հաստատման ու Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի պատրաստակամությունը և ձգտումը:

«Այս դժվարին պահին գտնվելով  Թուրքիայում՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու  և մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների  ամբողջական կարգավորման, դիվանագիտական  հարաբերությունների հաստատման ու Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի պատրաստակամությունը և ձգտումը», - հայտարարել է Միրզոյանը՝ հավելելով, որ այսօր քննարկվել են այս գործընթացին վերաբերող որոշակի դետալներ: