ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ:
Գործընկերները քննարկել են համատեղ անելիքները և ոլորտները կապակցող հարցերը:
Մասնավորապես քննարկվել է առողջ ապրելակերպի միջոցառումների կազմակերպման և համատեղ ծրագրերի իրականացման հարցերը:
Ընդգծվել է, որ հարցը կարևոր է երկու գերատեսչությունների համար և այս ուղղությամբ նախանշվող անելիքները շատ են:
Անդրադառնալով վերջին օրերին կարմրուկի դեպքերի աճով պայմանավորված իրավիճակին՝ նշվել է, որ դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում կիրառվում է «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար :
0Comments