Իրավիճակը լարված է. Սյունիքի մարզպետ

Մանրամասներ
ա

«Ունենք լարվածություն, առաջնագծի երկայնքով լարվածությունը պահպանվում է, մարզն ապրում է բնականոն կյանքով` բացառությամբ Ներքին Հանդի»-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

Նա նշել է, որ մարզն ապրում է բնականոն կյանքով, իսկ այնպես բոլորիս էլ հայտնի է, որ իրավիճակը լարված է:

«Ներքին Հանդում, բոլորիս է հայտնի է, որ կա ադրբեջանական կողմի ներխուժում և ադրբեջանցիները պետք է իրենց զորքը հետ քաշեն տարածքից: Կոնկրետ թվեր կդժվարանամ նշել, բաց մարդկանց կյանքի վրա ազդել է այդ տարածքում»,-ասաց նա:

Անդրադառնալով Սյունիքում գտնվող ացախցիներին` մարզպետը նշեց, որ չկա գեթ մեկ արցախցի ում կեցության և այլ հարցերը լուծված չեն:

Մարզպետը նշեց, որ այս պահին էլ շուրջ 25 միլիոն դրամի ծրագիր են իրականացնում Ներքին Հանդում մարդկանց վնասները փոխհատուցելու համար: