Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նխաձեռնությամբ, որը թույլ կտա, որ վարժական հավաքների մեկնող անձը աշխատավարձի առումով կորուստներ չունենա: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:
Նա նշեց, որ նախկինում էլ կային գործատուներ, որ վճարում էին իրենց աշխատողին, որը մասնակցում էր վարժական հավաքների, բայց հիմա դա կանոնակարգվում է օրենքով:
Փոխնախարարը օրինակներով ցույց տվեց, թե ինչ է առաջարկվում. «Եթե ես աշխատում եմ մասնավոր հատվածում եւ ստանում եմ, օրինակ, 200 հազար դրամ աշխատավարձ, վարժական հավաքների մասնակցելու ընթացքում ՊՆ-ն ըստ հաստիքացուցակի վճարում է 100 հազար դրամ, ապա գործատուն եւս պետք է վճարի 100 հազար դրամ: Եթե խոսում ենք պետական հատվածի մասին, ապա այդ դեպքում ոչ թե առնվազն, այլ հստակ այդ 100 հազարն է վճարում:
Եթե ես 500 հազար դրամ եմ ստանում, ապա պետությունը վճարելու է էլի 100 հազար դրամ, իսկ մնացած առնվազն 400 հազար դրամը պետք է վճարի գործատուն»:
0Comments