Ղազախստանում հունվարյան դեպքերի փաստերով հարուցվել է 1822 քրեական գործ, որոնցից 116-ը փոխանցվել է հատուկ գործերով զբաղվող դատախազներին: Նշված տեղեկությունը հայտնել է Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունը:
«Սպուտնիկ Ղազախստան»-ը նշում է, որ քրեական գործերը հարուցվել են ահաբեկչության, սպանությունների, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների, խուլիգանության, պետական մարմինների շինությունների վրա հարձակումների փաստերով:
Մինչ այդ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը համատեղ խորհրդակցություն էր անցկացրել գլխավոր դատախազության, Ազգային անվտանգության կոմիտեի, Ներքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության հետ:
0Comments