Նոյեմբերի 28
Հիսուս, Քեզ ենք գալիս ուրախությամբ
Իմ հանդեպ ունեցած ձեր հրճվանքը օրը օրին պետք է հարստացնի ձեր կյանքը: Այսուհետև այդպես կլինի: Ձեր կյանքը հետզհետե պետք է կենտրոնանա միայն Ինձ հետ առնչվող կյանքի նեղ շրջանակի մեջ, խտանա՝ միությամբ մեր Երեքի: Իսկ երբ մեր բարեկամությունն արդեն շատ մտերմիկ դառնա, և ավելի ամրանա մեր կապվածութունը, այն ժամանակ ձեր հետաքրքրասիրության սահմաններն աստիճանաբար կմեծանան:
Ձեր ներկա վիճակը մի համարեք իբրև նեղ կյանք: Ես ունեմ Իմ Նպատակը՝ Իմ բարեխնամ պատրաստությունը, որ է՝ խզել առայժմ ձեր կապերը ուրիշ գործերից ու այլազան հետաքրքրասիրություններից: Մեծասպարեզ հետաքրքրասիրություններից: Լայն գործունեության և համաշխարհային շարժումներին մասնակցելու ցանկությամբ ոտքի ելնել և մտնել Ինձ հետ նեղ շրջանի կյանքի մեջ, սխալ ճանապարհ ընտրել է նշանակում: Այդ է պատճառը, որ հաճախ, երբ այդպիսի գործունեության և հետաքրքրությունների տեր մեկը գտնում է Ինձ, Ես սկսում եմ մեր բարեկամությունն ամրացնել՝ նախ կտրելով անցյալի նրա կապերը, որոնք կապում են նրան արտաքին աշխարհի լայն շրջանների հետ: Երբ այդ հոգին սկսում է զորանալ ու սովորել իր դասերը ներքին, նեղ շրջանի մեջ, այնուհետև կարող է արդեն իր կյանքի շրջանակը լայնացնել՝ այս անգամ արդեն գործելով ներսից դեպի դուրս՝ յուրաքանչյուր շփում, յուրաքանչյուր բարեկամություն ենթարկելով ներքին կյանքի ազդեցությանը:
0Comments