Ռուս դերասանուհի Քրիստինա Ասմուսը պատմել է ռեժիսոր Կլիմ Շիպենկոյի «Տեքստ» ֆիլմում վերջին տեսարանների նկարահանման մասին։
Սեպտեմբերի 21-ին Յալթայում «Եվրասիական կամուրջ» կինոփառատոնի ընթացքում տեղի է ունեցել ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմի շնորհանդեսից հետո Ասմուսը շփվել է լրագրողների հետ եւ պատմել՝ ինչպես է որոշել նկարահանվել անկողնային տեսարաններում։ Դա այն դեպքում, երբ դերասանուհին մինչ այդ ոչ մի անգամ կինոյում մերկ չի նկարահանվել։
Ֆիլմը դիտելուց հետո քննադատների եւ հանդիսատեսի կարծիքները բաժանվել են։ Քրիստինան անհարմար հարցերի էր սպասում, սակայն այդպես էլ չի ստացել։ «Ես շնորհակալ եմ լրագրողներին, որ մամուլի ասուլիսի ընթացքում չեն հնչել հարցեր իմ մասնակցությամբ էրոտիկ տեսարանների վերաբերյալ ամուսնուս արձագանքի մասին։ Ես շատ էի վախենում դրանից։ Միշտ զարմանալի է, քանի որ դա իմ մասնագիտության մասն է։ Եվ ինձ համար սա սուպեր դեր է, հենց այդ նյութի համար էլ դերասանություն են ընտրում»,- ասել է Ասմուսը։
Դերասանուհին պատմել է, որ էրոտիկ տեսարանների նկարահանումը կատարվել է բջջային հեռախոսով։ «Ամեն ինչ մեր՝ իմ ու Վանյայի կողմից է նկարահանվել։ Եթե մենք այդտեղ ինչ-որ պլաններ փնտրեինք, վարագույներ, անդրավարտքիներ, մոնտաժային հնարքներ, ինչի՞ կվերածվեինք»,- նշել է նա։
Ըստ ֆիլմի սյուժեի՝ Սաշա Պտրովի կերպարի ձեռքում էրոտիկ կադրերով հեռախոս է հայտնվում։ «Նրա ձեռքում հայտնվել է այն, ինչ ոչ մի պարագայում չպետք է հայտնվեր։ Հեռախոսն ու ամենն, ինչ դրանում պահվում է, չափազանց անձնական է, եւ մենք ցանկանում էինք դա ցույց տալ հանդիսատեսին»,- բացատրել է Ասումսը։
0Comments