Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է, թե ինչ է արժեցել «Մերկապարուհիներ» ֆիլմի նկարահանումները։ Ամերիկացի փոփ աստղը բողոքել է դժվարություններից, որոնք նա ստիպված է եղել հաղթահարել։
Երգչուհին ամեն ինչ արել է, որպեսզի մաքսիմալ ընկղմվի էրոտիկ պարուհու կերպարի մեջ։ Նա pole-dance-ի բազում դասեր է անցել։ Ջեյ Լոյի խոսքերով աշխատանքը բարդ էր։ Բացի բարոյականից պահանջվել է նաեւ ֆիզիկական ուժ։
Ջենիֆերը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել իր վարպետությունը։ Կադրերում արտիստուհին ասես պրոֆեսիոնալ լինի։ Բացի անհարմար պահերից եղել են նաեւ կապտուկներ, որոնք նա ստացել է ձողի վրա պարելու ժամանակ։
«Կյանքն ավարտվում է ձեր հարմարավետության զոնայի վերջում․․․ Սա ամենաբարդ գործերից մեկն է եղել, որը ես երբեւէ կատարել եմ։ Սակայն այդ ամենն արժեր», - ընդգծել է կինոաստղը։
Աշխարհի ամենասեքսուալ կանանցից մեկի աշխատանքը կարելի է գնահատել արդեն եկող շաբաթ։ Ըստ սյուժեի էլիտար ակումբի պարուհիները ճգնաժամի պատճառով կորցրել են գումար եւ մտադիր են վրեժխնդիր լինել Ուոլ սթրիթի ֆինանսիստին։ Լոպեսը կերտել է հերոսուհիներից մեկին եւ հանդես է եկել, որպես ֆիլմի պրոդյուսեր։
Լուսանկարները՝ REX SHUTTERSTOCK, Legion Media
0Comments