Երեւան է ժամանել ռուսական շոու բիզնես հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը։ Այս մասին նա հայտնել է իր Instagram-ի էջում: Երեւանյան հյուրանոցներից մեկից նա երկու լուսանկար է հրապարակել եւ հետաքրքիր գրառում կատարել: Ռուսական էստրադայի հայտնի աստղը խոսել է Երեւանի եւ Բաքվի բազմազանության շուրջ:
Նա գրել է․«Երեկ, եւ դեռ այս գիշեր, երգում էինք Բաքվի «Ժառա» փառատոնին, այժմ արդեն Երեւանում թեյ եմ խմում: Աշխարհը գեղեցիկ է, քանի որ բազմազան է: Եվ Աստծո գործն այնքան անհասկանալի է, որ մենք՝ ժամանակավոր վարձակալներս չենք, որ որոշում ենք մարդկության ճակատագիրը: Կեցցե սերը, երաժշտությունը եւ ամառը: Եվ ինչո՞ւ ոչ հենց սա»։
Գրառմանն անմիջապես արձագանքել է հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան։ Նա գրել է․ «Հայաստանը դեսերտ չէ։ Հիանալի ընտրություն», ապա ավելացրել է Հայաստանի դրոշի խորհրդանիշը, գրում է style.news.am:
0Comments