Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել։
Իր Instagram-յան էջում դերասանուհին ներկայացել է երեկոյան, շքեղ կերպարում։ Դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը կրում է խորը դեկոլտեով, կապույտ երանգի, ուսերը բաց, երեկոյան զգեստ։ Նա վառ շպարով է, վարսերը հավաքված են։ Կերպարն ամբողջացնում են երկար ականջօղերը։
«Հաճելի է ,երբ մարդիկ վստահում են քեզ իրենց կյանքի կարևորագույն առիթները...», - հրապարակմանը կից գրել է Անահիտը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարկված լուսանկարներն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Անահիտը սպորտային հագուստ էր կրում եւ շպարված չէր։ «Բնությունն իմ ընկերն է... այստեղ ես ես եմ...»,- լուսանկարը մակագրել էր դերասանուհին։
0Comments