Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Անահիտ Սիմոնյանը պատկերված է դեզերի ֆոնին։ Երգչուհին սեւ, երկար զգեստ է կրում, որը համադրել է բաց գույնի վերնաշապիկի հետ։ Երիտասարդ մայրիկը սեւ, երկարաճիտ կոշիկներ է կրում եւ պարզ սանրվածք է ընտրել։ Մեկնաբանությունների հատվածում երաժիշտ Հայկոյի կինը մի քանի հեշթեգ է օգտագործել, այդ թվում «դեզերի մեջ», «տրամադրություն»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Լիլիթ Բաբասյանը լուսանկար էր հրապարակել Անահիտ Սիմոնյանի հետ: Վերջինս նախապատվություն էր տվել կապույտ կարճ զգեստին, որը բաց էր ուսերի հատվածում։ Նա նուրբ վզնոց էր կրում եւ փոքրիկ պայուսակ։ Լիլիթ Բաբասյանը վառ զգեստ էր ընտրել։ Նա կերպարն ամբողջացրել էր սեւ պայուսակով եւ խոշոր աքսեսուարներ ընտրել՝ ականջօղեր։ «Պապարացի»,- այս գրությամբ էր Լիլիթ Բաբասյանն ուղեկցել լուսանկարը։
0Comments