Շանելի հետ անկողնում

Ինչպես էր նորաձևության խորհրդանիշը գայթակղում օլիգարխներին, իշխաններին և նացիստներին

Գաբրիել Շանելը, որն ամբողջ աշխարհին հայտնի է որպես Կոկո, կորցրել է մորը 11 տարեկան հասակում: Հայրը նրան և նրա երկու քույրերին տարել է մանկատուն և ընդմիշտ անհետացել նրանց կյանքից: Կոկոն հասցրել է աշխատել որպես դերձակ և կաբարեի երգչուհի` մինչև 23 տարեկանում տեքստիլի մագնատի ժառանգորդ էթյեն Բալսանին հանդիպելը և նրա սիրուհին դառնալը: Ավելի ճիշտ՝ սիրուհիներից մեկը:

Կոկո Շանել 1902թ. լուսանկար © flickr.com/kristine

Երեք տարի անց Կոկոն հարաբերություններ է սկսել Էթյենի ընկերոջ՝  պոլո խաղացող Արթուր Կեպելի հետ: Կեպելը տարել է Կոկոյին Փարիզ և օգնել նրան բացել այնտեղ գլխարկի սրահ: Շատ շուտով խանութը հայտնի է դարձել տեղական պճնասեր կանանց շրջանում, և Շանելն ունեցել է առաջին հաջողությունը:

Արթուր Կեպել լուսանկար © Mimi Froufrou

Մի օր Արթուրը Կոկոյին հայտարարել է, որ պատրաստվում է ամուսնանալ, ընդ որում՝ ոչ նրա հետ: Նրա ընտրությունն ընկել էր երիտասարդ արիստոկրատուհու վրա, որի հետ միությունը տղային  ավելի խոստումնալից է թվացել: Արթուրն ու Կոկոն բաժանվել են, բայց կարճ ժամանակով. հարսանիքից ընդամենը երկու ամիս անց նրանց սիրային կապը  վերսկսվել է: Այդ ժամանակահատվածում Շանելը Փարիզում հիմնել է իր սեփական նորաձևության տունը: Սակայն  1919 թ-ին բարի լուրերի շղթան ընդհատվել է. Կեպելը զոհվել է ճանապարհային վթարի հետևանքով:

«Արթուրի հետ միասին ես կորցրեցի կյանքի իմաստը, նրա մահից հետո ինձ մնաց  մի մեծ դատարկություն, որը ես այլևս ոչնչով չկարողացա լցնել»:

Կոկո Շանելը և մեծ իշխան Դմիտրի Պավլովիչը  լուսանկար © alexanderpalace.org

Կեպելից հետո ոչ մի տղամարդու այդպես էլ  չի հաջողվել նվաճել Կոկոյի սիրտը, չնայած ավելի քան բավականաչափ ցանկացողներ են եղել: Առաջինը ռուս կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկին էր: Նրանց ծանոթությունը տեղի է ունեցել 1921 թվականին: Էստաֆետան  ընդունել է կայսր Ալեքսանդր Երկրորդի թոռը՝  մեծ իշխան Դմիտրի Պավլովիչը: Թեև նրանց հարաբերությունները նույնպես կարճատև էին, Շանելը առավելագույն շահույթ է քաղել նրանցից. Ռոմանովների դինաստիայի անդամը Կոկոյին ծանոթացրել է  պարֆյումեր Էրնեստ Բոյի հետ, որը ստեղծել է կնոջ համար «No 5» լեգենդար օծանելիքը:

Երեք տարի անց Կոկոյի կախարդանքով գերվել է Անգլիայի ամենահարուստ մարդը` 44-ամյա Վեսթմինստերի դուքս Հյու Գրոսվենորը: Շանելը երկար ժամանակ դիմադրել է. սիրահետողին հաջողվել է արժանանալ աշխարհահռչակ նորաձևուհու  բարեհաճությանը միայն 12 ամիս անց: Աղջիկը շքեղության մեջ լողում էր, սակայն այդ տղամարդուց երեխա ունենալու նրա երազանքն այդպես էլ չպսակվեց հաջողությամբ: Հետնորդ ունենալու  զուր փորձերից հետո Գրոսվենորն ամուսնացել ե հասարակության վերին խավից  27-ամյա մի աղջկա հետ: Կոկոն կրկին մնացել է մենակ:

Կոկո Շանելը և Հյու Գրոսվենորը. լուսանկար © Radio Times Hulton Picture Library

1938-ին Շանելի անկողնում է հայտնվել աշխարհահռչակ սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալին: Իրավիճակին սրություն էր  ավելացնում այն փաստը, որ նա ամուսնացած էր: Նրանց կապը շարունակվել է մինչև  երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը: Ֆրանսիական ափը, որտեղ ապրում էր Կոկոն, սկսել էին ռմբակոծել, և ապաստանի փնտրտուքների մեջ՝ Շանելը դիմել է իր ծանոթ քանդակագործ Ապելլես Ֆենոզային: Ֆենոզան օգնել է նրան  տեղավորվել Թուլուզայում, և դրանով, իհարկե,  նրանց հարաբերությունները չեն սահմանափակվել:

Սալվադոր Դալի

Երբ գերմանացիները մտել են Փարիզ, Կոկոն որոշել է, որ կարող է վերադառնալ այնտեղ: Նա ժամանել է «Ռից» հյուրանոց, որտեղ գտնվում էր իր շքեղ սենյակը և հայտնաբերել է այնտեղ նացիստական հրամանատարության վերնախավին: Զավթիչները թույլ են տվել նրան մնալ հյուրանոցում: Այնտեղ նա հանդիպել է իրավաբան և NSDAP- ի պաշտոնյա Հանս Գյունտեր Ֆոն Դինկլագեի հետ: Շուտով նա դարձել է Կոկոյի սիրեկանը:

Շանելը և Դինկլագեն Շվոյցարիայում 1951թ. լուսանկար © fashionatto.literatortura.com

1944 թվականին Դինկլագեն հայտնել է Կոկոյին, որ ստիպված է փախչել երկրից. նացիստները մեկը մյուսի հետևից պարտություն էին կրում: Նա կանչել է սիրեցյալին  իր հետ, սակայն կինը հրաժարվել է: Մեկ անգամ ևս մենակ մնալով՝ Շանելը սկսել է սպասել հյուրերին. Եվրոպայում երրորդ ռեյխի աջակիցների դեմ պայքարի կամպանիա էր սկսվել: Գերմանացի զինվորականների հետ սեռական հարաբերություն ունեցող կանանց հետ նույնպես նուրբ  չէին վարվում:

Կոկոյի հետևից ժամանել են գիշերը: Նրան պահել են երկու ժամ, ապա ազատ են արձակել նրան: Ոչ ոք չգիտի, թե ինչու, բայց ասում են, որ նա բանակի յուրաքանչյուր զինվորի խոստացել է մեկական սրվակ «No 5»՝ իրենց սիրելի կանանց համար: Ի՞նչ կարող էր պատահել նրա հետ նման շռայլ նվերից հետո:

 

Աղբյուր` Փաստինֆո