Գինեսի ռեկորդների գիրքը համալրվել է նոր ռեկորդով. հոնկոնգյան Coronet ոսկերչական բրենդի 500 000 դոլար արժողությամբ «Մուդան» կոչվող զարդը ճանաչվել է աշխարհում ամենաշատ ադամանդներով զարդարված ժամացույցը:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, 18 կարատանոց ոսկուց պատրաստված բացառիկ նմուշը, որի պաշտոնական շնորհանդեսը կայացել է նախորդ շաբաթ Շվեյցարիայում անցկացված Baselworld ժամագործական ցուցահանդեսի շրջանակում, զարդարված է 15,858 ադամանդով: Թանկարժեք քարերն ունեն ընդհանուր 50,01 կարատ քաշ:
Ժամացույցի անվանումը չինարենից թարգմանաբար նշանակում է «Քաջվարդ». բացառիկ զարդը պատրաստված է ծաղկի այդ տեսակի տեսքով: Չինական մշակույթում քաջվարդը համարվում է ծաղիկների թագուհին:
Աղբյուրը նկատում է, որ սա Coronet-ի առաջին ռեկորդը չէ. լյուքս դասի բրենդն ունի Գինեսի գրքում գրանցված ինը ռեկորդ:
Կես միլիոն դոլար և ավելի քան 15 000 ադամանդ
Բացառիկ ժամացույցը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում
0Comments