Ներկայացվել են նորագույն iPhone 13-ի՝ լյուքս դասի հարդարմամբ մոդելները. ՖՈՏՈ

Մանրամասներ

ա

Ռուս-իտալական Caviar ընկերությունը, որը հայտնի է տարբեր գաջեթների լյուքս դասի հարդարմամբ, ներկայացրել է նորագույն iPhone 13-ի՝ էլ ավելի զիլ տարբերակները:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, հարդարված մոդելներից յուրաքանչյուրի հարցում ներշնչանքի աղբյուր են հանդիսացել հեղինակավոր Rolex ժամացույցի տարբեր մոդելները:

Ուշագրավ նորույթները ստացել են Yacht Club, Olive Rays, Dark Sky, Meteorite, Benvenuto անվանումները և արտադրված են ընդամենը 99 օրինակով:

Դրանցից ամենաճոխը Benvenuto-ն է՝ հիմնված Rolex Cellini-ի վրա: Այն զարդարված է 18 կարատանոց սպիտակ և վարդագույն ոսկով, կոկորդիլոսի կաշվով:

Benvenuto-ի գինը սկսում է 25 000, մյուսներինը՝ 6000-8500 դոլարից՝ կախված այն բանից, թե ինչ մոդել եք ցանկանում՝  iPhone 13 Pro, թե՞ 13 Pro Max:

ա

ա

ա

ա