Գերմանական Porsche մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Panamera լիֆթբեքի բացառիկ մոդիֆիկացիան՝ ոսկեզօծ թափքով, գրում են tert.am-ը autopilot.ru-ն։
Նոր նախագիծը նպատակ ունի ցուցադրելու ընկերության՝ Sonderwunsch անհատականացման ծրագրի հնարավորությունները, որն իրականացվում է Porsche Exclusive Manufaktur-ի կողմից։
Նոր արտադրանքը ստացել է երկգույն կորպուս, որի ստորին հատվածը ներկված է սև, իսկ վերին մասը ներկված է բացառիկ Leblon Violet Metallic մանուշակագույն-շագանակագույն երանգով։
Porsche Panamera Turbo E-Hybrid Sonderwunsch-ի առանձնահատկությունը թափքի ձևավորման մեջ օգտագործված ոսկեզօծումն է:
Հիշեցնենք, որ նոր Porsche Panamera-ի պրեմիերան կայացել է 2023 թվականի նոյեմբերին։ Մոդելը շուկա դուրս կգա 2024 թվականին։
Porsche-ն ներկայացրել է Panamera-ի բացառիկ տարբերակը՝ ոսկեզօծ թափքով. ՖՈՏ
Մանրամասներ
0Comments