Ճապոնիայի Կուրասիկի քաղաքում մասնավոր տունը ճանաչվել է աշխարհի ամենալավ տունը՝ AR House 2019 մրցանակաբաշխության վարկածով, որն ամեն տարի շնորհվում է The Architectural Review ամսագրի կողմից, հաղորդում է Lenta-ն:
Մեկհարկանի շենքը նախագծել է Տոկիոյի General Design Co բյուրոն: Ճարտարապետները որպես հիմք են ընտրել հին տունն ու դրանից նորը կառուցել, որը համարժեք է ժամանակի պահանջներին: Ընդ որում, ամբողջությամբ պահպանվել է հին կառույցի տանիքը:
Այդ տիտղոսի համար պայքարում էր 200 նախագիծ, գրում է news.am:
Կուրասիկի քաղաքի մասնավոր տնից բացի՝ ժյուրին բարձր գնահատական է տվել նաեւ Շվեդիայում, Իռլանդիայում, Ավստրալիայում, Չինաստանում եւ ճապոնական Այտի պրեֆեկտուրայում իրականացված ծրագրերին: Մրցանակի դափնեկիր են դարձել Collectif Encore, David Leech Architects, MORQ, AZL Architects եւ Kochi Architect’s Studio բյուրոները:
0Comments