Dior-ը Ֆրանսիս Քյուրքջյանին նշանակել է նորաձեւության տան գլխավոր պարֆյումեր։ Այս մասին հայտնում է WWD-ը։
Նա կփոխարինի աշխարհի ամենահայտնի պարֆյումերներից մեկին՝ Ֆրանսուա Դեմաշիին, ով որոշել է թոշակի անցնել։ Այսպիսով, Քյուրքջյանի գալուստը նշանավորում է Dior օծանելիքի նոր դարաշրջանը։ Նա պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 18-ից։
Ֆրանսիս Քյուրքջյանը լայն ճանաչում է ստացել 24 տարեկանում Ժան-Պոլ Գոտյեի Le Mâle բույրի ստեղծումից հետո։ Այնուհետեւ նա համագործակցել է Narciso Rodriguez-ի, Giorgio Armani-ի եւ Lancôme-ի հետ։ Դրանից հետո հիմնել է իր Maison Francis Kurkdjian ապրանքանիշը, որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը 2017 թվականին ձեռք է բերել LVMH ընկերությունը:
0Comments