Փարիզի հեղինակավոր Լուվրի թանգարանը հայտարարել է, որ ֆրանսիական Officine Universelle Buly ընկերության հետ համագործակցության արդյունքում թանգարանում պահվող հայտնի կտավներից ութի հիման վրա նոր բույրեր կստեղծվեն:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, արդյունքում արվեստասերները հնարավորություն կունենան ոչ միայն հիանալու արվեստի այդ գործերով, այլև վայելելու դրանց «բույրը»:
Բույրերից յուրաքանչյուրը կստեղծվի առանձին վարպետի կողմից:
Օծանելիքները վաճառքի կհանվեն Լուվրից ոչ հեռու գտնվող խանութներից մեկում: Դրանք հնարավոր կլինի գնել միայն մինչև 2020թ. հունվարը:
Ստորև ներկայացված են կտավներից մի քանիսը, որոնց հիման վրա ստեղծվելու են օծանելիքները.
0Comments