Սմբատաբերդ. Հանքային ջրի, գինու և լեգենդների կիրճը

Ինչո՞վ է հարուստ Հայաստանի Վայոց Ձորի մարզը

Հայաստանում գեղատեսիլ վայրեր շատ կան, բայց Վայոց Ձորն ասես դրանց «հավաքատեղին» լինի։ Բնապատկերներ, պատմություններ, գինի և լեգենդներ. Հայաստանի հարավում գտնվող այս մարզը կարող է գերել նույնիսկ այն ճանապարհորդին, որը հասցրել է շրջել աշխարհի բազում երկրներում։

Լեգենդի համաձայն` Վայոց Ձորի մարզն իր անվանումը ստացել է սարսափելի ողբերգության պատճառով։ Ասում են`անցած դարերում այս վայրերը գրաված քոչվորները տեղի հայերին կոտորել են և ձորը գցել նրանց մարմինները… Մեր օրերում Վայոց Ձորը միջին վիճակագրական հայի աչքերում իսկական հանգստի վայր է։

Պատմենք, թե ինչ կարելի է տեսնել Վայոց Ձորում և ինչը պետք է անպայման տեսնել։

Սմբատաբերդ

Հայաստանում քիչ են ավերված ամրոցները։ Մի շարք կառույցների վրա ժամանակն իր հետքն է թողել` երկրաշարժեր, թշնամիների հարձակումներ և այլն։ Բայց Վայոց Ձորում պահպանվել է Սմբատաբերդը, որը հիանալի վայր է ոչ միայն պատմությամբ հետաքրքրվողների, այլև վառ և գեղեցիկ լուսանկարների սիրահարների համար։

Սմբատաբերդը բերդ-քաղաք է, որը հիմնադրվել է հեռավոր 5-րդ դարում։ Այստեղ հայ իշխանները դիմակայել են պարսիկներին։ 10-րդ դարում բերդն ամրացրել են, ուժեղացրել, ընդլայնել։ 12-13-րդ դարերում այն պատկանել է Օրբելյաններին։ Նրանցից հետո այստեղ Սյունիքի ուրիշ իշխաններ են ապրել։ Սմբատաբերդն անհասանելի բերդի համբավ է ունեցել, որովհետև շրջապատված է եղել բարձր պարիսպներով։ Բայց անգամ անհասանելի ամրոցը կարելի է խորամանկությամբ գրավել։

5

16-րդ դարում սելջուկները փորձել են տիրանալ Սմբատաբերդին, սակայն բերդաքաղաքը ոչ մի կերպ չի հանձնվել։ Սելջուկներն էլ հետաքրքիր սխեմա են հորինել։ Հասկանալով, որ այդ բարձրության վրա (Սմբատաբերդը ծովի մակարդակից ավելի քան 2000 մետր բարձրության վրա է) դժվար թե ջրի աղբյուրներ լինեն, սելջուկները ծարավ ջորիին բաց են թողել, որ ջրի ակունքը փնտրի։ Մի քանի օրից ջորին գտել է ջրի աղբյուրը, և սելջուկները փակել են այն։ Բերդում փակված մարդիկ հայտնվել է անելանելի վիճակում ու մեկ շաբաթից հանձնվել։

Այնպես որ եթե որոշել եք տեսնել Սմբատաբերդը, հետներդ ջուր վերցրեք։ Ոչ թե այն պատճառով, որ ժամանակին դրա պակասը ճակատագրական դեր է ունեցել հայ իշխանների համար։ Պարզապես բերդ տանող ճանապարհը բավականին երկար է։

Արենիի քարանձավ

Հաստատ լսել եք աշխարհի ամենահին կոշիկի մասին, որը հայկական քարանձավում են գտել։ Կաշվե ոտնամանը, որը հայտնաբերելու պահին ժամանակակից մարդու գտած աշխարհի ամենահին կոշիկն էր համարվում, 5500 տարեկան էր։ Թեև մի երկու տարի անց Առնոլդի քարանձավում (Միսսուրի, ԱՄՆ) հայտնաբերված կոշիկի ռադիոածխաջրային անալիզը ցույց տվեց, որ այն 8300 տարեկան է, բայց դա արդեն այլ պատմություն է…

4

Ի դեպ, Հայաստանում հայտնաբերվածը, ասում են, կնոջ ոտնաման է` 37 չափի. ինքն է, որ կա։ Նույնիսկ կոշիկի վրայի կապիչներն են պահպանվել։ Հիմա ոտնամանը պատմության թանգարանում է, իսկ Արենին շարունակում է զարմացնել գտածոներով։

Քարանձավը կոչվում է Արենի-1 կամ Թռչունների քարանձավ։ Հնագետներն ուսումնասիրել են քարանձավի միայն 3-4 %-ը, ոչ թե այն պատճառով, որ գիտարշավները քիչ են եղել, այլ այն որովհետև քարանձավում մշակութային մի քանի շերտ է հայտնաբերվել, այդ թվում նաև պղնձե-քարե դարի շրջանի համալիր, որը թվագրվում է մ.թ.ա. 4200-3500 թվականներով։

Քարանձավում տարբեր դարաշրջանների սպասք ու զենք են հայտնաբերել։ Այստեղ գտել են նաև էնեոլիթի ժամանակաշրջանի մարդկանց գերեզմաններ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գանգերը պատկանում են 13-14 տարեկան աղջիկների, որոնք մոտ 6000 տարի առաջ են ապրել։ Կարծիք կա, որ աղջիկներին սպանել են ծիսական արարողության ժամանակ։

տ

Նկատի ունեցեք, որ ձեզ մեծ խմբով քարանձավ չեն թողնի. ներս կարող են մտնել առավելագույնը 15 մարդ։ Իսկ եթե սրտնեղեք սպանված աղջիկների պատմությունից, կարող եք մոռանալ դարդերը` տնական Արենիի գինի խմելով, որը լավագույնն է Հայաստանում։

Ամբողջ Ջերմուկը

Առողջարանային Ջերմուկի մասին առանձին նյութ էինք գրել, այնպես որ անպայման ընթերցեք այն` քաղաքի «գաղտնի վայրերն» իմանալու համար։ Իսկ ընդհանուր առմամբ քաղաքի մասին այստեղ կպատմենք։

Ջերմուկն իր անվանումը ստացել է քաղաքի տարածքում գտնվող բազում տաք աղբյուրների շնորհիվ։ Ջերմուկում ամեն ինչ հիմնված է աղբյուրների վրա։ Այստեղ կա շքեղ ջրվեժ, որը կոչվում է «Ջրահարսի վարսեր», լողավազան-գեյզերներ, որտեղ կարելի է լողալ, և իհարկե, բնական հանքային ջուր։

Քաղաքը երկու մասի է բաժանված` «բնակելի» ու զբոսաշրջային։ Քաղաքի երկրորդ հատվածում բնակելի շենքեր գրեթե չկան։ Այնտեղ ջերմուկցիներն աշխատում ու զբոսնում են, իսկ երեկոյան տուն են վերադառնում` քաղաքի մյուս ծայր։ Քաղաքը լի է գետակներով ու առվակներով, օդը շատ մաքուր է։

Օրբելյան իշխանների քարավանատուն

Շատերի պատկերացմամբ Մետաքսի ճանապարհը մեկ հստակ երթուղի է, մինչդեռ, իրականում, գոյություն են ունեցել Արևելքն ու Արևմուտքը իրար կապող բազմաթիվ ճանապարհներ` հիմնականում ցամաքային և մասամբ էլ ծովային։ Խաչմերուկներում քարավանատներ են եղել, որոնք ապրանքով բեռնված քարավաններին գիշերակացի հնարավորություն են տվել։ Օրբելյան իշխանների քարավանատունը Հայաստանում պահպանված բազում քարավանատներից մեկն է։

5

Իշխան Չեսար Օրբելյանը պատվիրել է քարավանատունը կառուցել 14 դարում։ Այնտեղ մի քանի սրահ կա` ձիերի, այլ կենդանիների ու մարդկանց համար։

Այստեղ եկող զբոսաշրջիկները լուսանկարում են ոչ միայն քարավանատունը, այլև մոտակայքում կանգնած տղամարդուն, որը տնական համեղ պահածոներ է վաճառում։ Մեր այցելության ժամանակ այստեղ զբոսաշրջիկներ չկային, բայց ակնհայտ է, որ այս վայրը մշտական ուշադրության կենտրոնում է։

— Դե նկարիր, նկարիր։ Ինձ Ֆրանսիայից, Բելգիայից եկածները նկարում ու իրենց կայքերում են գցում։

— Այնքան լավն եք, ինչպես կարող եմ չնկարել, — ասում եմ ես։

— Որ այդքան լավն եմ, ինձանից մի բան գնիր,- ծիծաղում է տղամարդը։

8

Աղբյուրը՝ Armeniasputnik.am